Ինչո՞ւ չհանդիպեցին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները. ինչո՞ւ տապալվեց Ստոկհոլմյան հանդիպումը. քաղտեխնոլոգ
Ստոկհոլմում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների չկայացած հանդիպումը խոսում է այն մասին, որ ինչ-որ խնդիրներ են առաջացել, որովհետև նոյեմբերի 26-ի եռակողմ հանդիպումից հետո պայմանավորվածություններ կային, որ որոշակի գործողություններ տեղի ունենային, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
«Բայց լրատվական դաշտում տեղեկություններ հայտնվեցին, որ Ադրբեջանը հետ է կանգնել նոյմեբերի 26-ի պայմանավորվածություններից և կրկին պահանջում է «Զանգեզուրի միջանցքը»։ Բնականաբար, եթե Ադրբեջանը հետ է կանգնում պայմանավորվածություններից, դա ինչ-որ ձևով պետք է երևա։ Ինչ-որ ձևը երևաց ստոկհոլմյան հանդիպման տապալմամբ։ Սա արտահայտչամիջոցներից մեկն է, որ Ադրբեջանը պնդում է իր նախապայմանը, այն է՝ «կլինի «Զանգեզուրի միջանցք», կհանդիպեմ, չի լինի՝ չեմ հանդիպի»», - ասաց Բադալյանը։
Նրա կարծիքով՝ հակառակորդը գտել է ՀՀ իշխանությունների թույլ կողմը։
«Նա, կիլոմետր-կիլոմետր առաջ գալով, առանց հանդիպումների էլ «միջանցքը» վերցնում է։ Ադրբեջանն իր առջև հստակ նպատակ է դրել հասնել «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանը, ու թեև սևը սպիտակի վրա «միջանցքի» մասին ոչինչ չկա, առաջ է քաշում ճնշման քաղաքականությունը», - ասաց քաղտեխնոլոգը՝ հավելելով, որ ճնշման ձևերից մեկն էլ Ճարտարի խաղաղ բնակչին առևանգելն ու սպանելն էր։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը մեկնաբանում է, թե ինչու Ստոկհոլմում չի հանդիպել Արարատ Միրզոյանին
Ադրբեջանն, ի պատասխան Հայաստանի սադրանքի, նպատակահարմար չի համարել Ստոկհոլմում երկու երկրների նախարարների հանդիպման անցկ...
Թուրքիան ռազմական գործողություն է սկսել Աղրը, Կարս, Էրզրում նահանգներում
Թուրք ուժայինները ռազմական գործողություն են սկսել երկրի արևելյան Աղրը, Կարս, Էրզրում նահանգներում։ Ռազմական գործողությու...
ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը շուտով հետ կկանչվի Ռուսաստան. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, շուտով Հայաստանից հետ է կանչվելու Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:...
Անկարան պաշտոնապես ճանաչել է թուրքական հետախուզության մասնակցությունը 44-օրյա պատերազմին
Անկարան պաշտոնապես ճանաչել է թուրքական հետախուզության մասնակցությունը արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ։ Այս մասին պաշտ...