Ես իր մասնագիտական որակները շատ բարձր եմ գնահատում, բայց քաղաքականությունը շատ-շատ էր. Աղազարյանը՝ ՄԻՊ-ին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը չգիտի, թե ինչո՞ւ է իրենց խմբակցությունն այդքան շտապել՝ ՄԻՊ թեկնածու առաջադրելու հարցում՝ միգուցե այդպիսի ընթացակարգ կա. ArmDaily.am-ի հետ զրույցի ժամանակ ենթադրեց Աղազարյանը:
Ինչ վերաբերում է արևելագետ Քրիստինե Գրիգորյանի թեկնածության վրա կանգնելուն, պատգամավորն ասաց. «Այնքանով, որքանով, որ ես ճանաչում եմ և այնքանով, որքանով, որ ես հասկացա իր մոտեցումները, պատկերացումները այդ պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ ես գտնում եմ, որ ինքը կարող է, այո: Հիմա դե միայն իր թեկնածությունը չի եղել, շատ թեկնածություններ են եղել, որոնցից ընտրվել է ինքը»:
Աղազարյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ հենց Գրիգորյանը. «Դե մեկը պիտի ընտրվեր վերջին հաշվով: Քննարկումների արդյունքում եկել ենք այդ եզրահանգման»:
ՔՊ պատգամավորը ժխտեց, որ եղել են թեկնածուներ, ովքեր մերժել են ՔՊ-ի կողմից առաջադրվել ՄԻՊ-ի պաշտոնում:
Ներկա ՄԻՊ Արման Թաթոյանի մասնագիտական որակները Աղազարյանը շատ բարձր է գնահատում, սակայն շեշտում է՝ Թաթոյանի մոտ քաղաքականությունը շատ–շատ էր:
«Ես իր մասնագիտական որակները շատ բարձր եմ գնահատում, բայց քաղաքականությունը շատ-շատ էր, եթե քաղաքականության դոզան մի քիչ քիչ լիներ կամ ընդհանրապես չպետք է լինի, ապա ինքը շատ լավ կկատարեր իր պարտականություննները Սահմանադրությամբ նախատեսված լիազորությունների շրջանակում: Ես գտնում եմ, որ իր մոտ քաղաքականությունը շատ-շատ էր, որը վեր էր ածվում տենդենցիոզության»,- նշեց Աղազարյանը:
Հարցին, թե Թաթոյանը լավ քաղաքական գործիչ կլինի՝ Աղազառյանը պատասխանեց. «Այո, կուզենայի նման քաղաքական օպոնենտ ունենալ»:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը մեկնաբանում է, թե ինչու Ստոկհոլմում չի հանդիպել Արարատ Միրզոյանին
Ադրբեջանն, ի պատասխան Հայաստանի սադրանքի, նպատակահարմար չի համարել Ստոկհոլմում երկու երկրների նախարարների հանդիպման անցկ...
Թուրքիան ռազմական գործողություն է սկսել Աղրը, Կարս, Էրզրում նահանգներում
Թուրք ուժայինները ռազմական գործողություն են սկսել երկրի արևելյան Աղրը, Կարս, Էրզրում նահանգներում։ Ռազմական գործողությու...
ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը շուտով հետ կկանչվի Ռուսաստան. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, շուտով Հայաստանից հետ է կանչվելու Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:...
Ինչո՞ւ չհանդիպեցին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները. ինչո՞ւ տապալվեց Ստոկհոլմյան հանդիպումը. քաղտեխնոլոգ
Ստոկհոլմում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների չկայացած հանդիպումը խոսում է այն մասին, որ ինչ-որ խնդիրներ են առաջա...