Նախարարը՝ COVID19-ից մահվան թվերի անհամապատասխանության մասին
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարությունում լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձավ ԱՎԾ-ում և ԱՆ-ում քովիդից մահվան թվերի անհամապատասխանությանը։
Նախարարը նշեց, որ վիճակագրական ծառայությունն ամփոփում է մեր երկրում գեներացվող բոլոր տեղեկատվական աղբյուրներից ինֆորմացիան և Հայաստանում իրավիճակի մասին թափանցիկ կերպով տվյալներ տալիս։
«Արմեդ համակարգը ժամանակի ընթացքում, երբ ընդլայնել է իր տեղեկատվական շտեմարանի բովանդակությունը, ինչ-որ պահի ինֆորմացիայի կորուստ է եղել, բայց դա չի նշանակում, որ այն ինչ-որ առումով թաքցվել է կամ չի մտել մեր երկրում արձանագրված տվյալների մեջ»,-ասաց Անահիտ Ավանեսյանը։
Անդրադառնալով դիտարկմանը, որ կորոնավիրուսով պայմանավորված մի շարք սահմանափակումներ, այդ թվում գործատուին պատվաստման սերտիֆիկատ կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունք ներկայացնելը չի վերաբերում պաշտոնյաներին, Անահիտ Ավանեսյանը նշեց՝ որևէ իրավական ակտի շրջանակներն անպայման չէ, որ ներառեն հասարակության բոլոր անդամներին, ինչը, սակայն, չի նշանակում, որ հասարակության որևէ շերտ դուրս է մնում կարգավորման շրջանակից։
«Կառավարման մարմինների բարձրաստիճան պաշտոնյաները մինչև կանոնների սահմանումը՝ բոլորը պատվաստվել են և այստեղ որևէ հավասարության կամ կանոնից շեղում չկա։ Հանրային ծառայությունների մասին օրենքն ունի կարգավորման կոնկրետ շրջանակ և չի կարող այդ շրջանակից դուրս կարգավորումներ իրականացնել։ Եթե չպատվաստվելու խնդիր ունենայինք, ապա ոչ հանրային ծառայությունների մասին օրենքով, բայց այլ կարգավորման շրջանակներով նրանց վարքագիծը ևս կկարգավորվեր»,-նշեց նախարարը։
Նմանատիպ հոդվածներ
Լավրովն ու Չավուշօղլուն հանդիպել են և խոսել Կովկասում իրավիճակի հետագա կայունացման մասին
Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մեւլութ Չավուշօղլուն քննարկել են Անդրկովկասում իրավիճակի կայ...
Բաքվից հայտարարություն են տարածել ուղղված Երևանին
Պաշտոնական Բաքուն պատրաստ է բանակցություններ սկսել Երևանի հետ խաղաղ համաձայնագրի կնքման մասին: «Ինտերֆաքս Ադրբեջան»-ի փո...
Մենք ևս կարող ենք տարբեր գույներով ներկել աշխարհի քարտեզը. Լավրովը՝ «թյուրքական աշխարհի» քարտեզի մասին
Ռուսաստանը եւս կարող է աշխարհի քարտեզը ներկել տարբեր գույներով՝ «ցեղակիցների» բնակության տարածքին համապատասխան, եւ այդ գ...
Լեգենդար հրամանատարին կալանավորելու նորաթուխ դատավորի որոշումն ապօրինի է. Ռուբեն Մելիքյան
«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը գրում է. «Լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանին («Աշոտ Երկաթ») կալան...