Ինչո՞ւ են հավաքվում կառավարությունում․ Hraparak
Կառավարության նիստն ավարտվել է, սակայն մեկ ժամից ավելի է` կառավարության անդամները դուրս չեն եկել: Քիչ առաջ տնտեսական բլոկի տարբեր պաշտոնյաներ, այդ թվում` էկոնոմիկայի և ֆինանսների փոխնախարարները եկան կառավարություն, նաև իշխանական պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը եկավ մտավ կառավարություն, փոխանցում է Hraparak.am-ը։ Լրատվականի հարցին` ի՞նչ առիթով է նա եկել կառավարություն, Թունյանն ասաց` ներդրումների թեմայով քննարկման է հրավիրված: Թե ինչ օրակարգով, Թունյանը տեղյակ չէր:
Հարցրինք նաև` հանձնաժողովի նախագահ, ընդդիմադիր պատգամավոր Վահե Հակոբյա՞նն էլ է հրավիրվել, թե՞ նա չկա հրավիրյալների ցանկում, Թունյանն ասաց, որ տեղյակ չէ` դա պետք է հրավիրող կողմից ճշտել:
Նմանատիպ հոդվածներ
Որն է եղել ԱԺ ծեծկռտուքի պատճառը. պատգամավորներից ովքեր են կիզակետում․ ArmLur
ArmLur.am-ը գրել էր, որ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությ...
ՌԴ ՊՆ ինքնաթիռով Հայաստան են ժամանել սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի անդամները. 168
168.am-ի տեղեկություններով՝ Երևանի Էրեբունի ռազմական օդանավակայանում այսօր վայրէջք է կատարել Ռուսաստանի Պաշտպանության նա...
Ինչու է Տույը նեղացրել նախկին պատգամավորի որդիներին. Քանաքեռի սպանությունների պատճառը հայտնի է․ Armlur
Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն արդեն բացահայտել է քրեական հեղինակություն Քանաքեռցի Տո...
Մոսկվայից հաստատեցին՝ Սոչիում կկայանա Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը
Կրեմլը հաստատում է ՝ նոյեմբերի 26-ին կկայանա Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Ն...