Վարչապետը Հրաչյա Թաշչյանին ազատեց աշխատանքից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հրաչյա Թաշչյանին աշխատանքից ազատելու մասին։
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով`
Հրաչյա Թաշչյանին ազատել վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի (06-2-Ղ1-1) պաշտոնից»,-ասված է որոշման մեջ:
Նշենք, որ Հրաչյա Թաշչյանը 2020 թ. հուլիսի 8-ից վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետն էր։ Նա նոյեմբերի 26-ին Նիկոլ Փաշինյանի հետ Սոչի էր մեկնել։
Հիշեցնենք՝ օրեր առաջ «ԱՆԻ» կենտրոնը հղում անելով իր վստահելի տեղեկություններին՝ հայտնել էր, որ Հրաչյա Թաշչյանն է երկրորդ պաշտոնյան, ով Ադրբեջանի հետ օպերատիվ կապ է պահել:
Նմանատիպ հոդվածներ
Որն է եղել ԱԺ ծեծկռտուքի պատճառը. պատգամավորներից ովքեր են կիզակետում․ ArmLur
ArmLur.am-ը գրել էր, որ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությ...
ՌԴ ՊՆ ինքնաթիռով Հայաստան են ժամանել սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի անդամները. 168
168.am-ի տեղեկություններով՝ Երևանի Էրեբունի ռազմական օդանավակայանում այսօր վայրէջք է կատարել Ռուսաստանի Պաշտպանության նա...
Մոսկվայից հաստատեցին՝ Սոչիում կկայանա Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը
Կրեմլը հաստատում է ՝ նոյեմբերի 26-ին կկայանա Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Ն...
Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում տեղի կունենա․ Bagramyan26
Ըստ @bagramyan26 հավաստի աղբյուրների՝ նոյեմբերի 26-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նի...