
Պարսիկները կարող են թեքվել ադրբեջանական կողմ, էժան լիցքավորել մեքենան, նոր մտնել մեր տարածք. Հակոբյան

«Ադրբեջանական ո՞ր մեքենան է գալու մեր մոտ մաքսազերծվի»,- «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Գորիս-Կապան ճանապարհի հատվածում ադրբեջանական մաքսակետերին հայելային ձևով հայկական մաքսակետերի տեղադրումը ֆիկտիվ բնույթ է կրելու և այդ քայլը տրամաբանությունից զուրկ է։
«Գորիս-Կապան ճանապարհի Մ2 մայրուղին այս պահին փակ է, վերահսկվում է Ադրբեջանցիների կողմից, այնտեղ կառուցել են բենզալցակայան։ Ո՞ր մաքսակետի մասին է խոսքը մեր կողմից, որ ադրբեջանցիները գան իրենց տարածքից մտնեն մեր ճանապարհ դուրս գան Հայաստան և այստեղ մաքսազերծվե՞ն։ Դա ո՞նց եք պատկերացնում, չնայած այս կառավարության հետ ոչինչ էլ չեմ բացառոմ, որ վաղը ադրբեջանական մեքենաները կգան մաքսազերծվելու և կշարունակեն ճանապարհը դեպի Վրաստան»։
Հակոբյանը նշեց, որ ճանապարհի այդ հատվածում կառուցվող հայկական մաքսակետը կարող է լինել 150 հազար դրամանոց կրպակից մինչև 150 միլիոն դրամանոց շինություն, սակայն փաստը նրանում է, որ դա արդյունավետ ծախս դա չի կարող համարվել։
«Քանի որ ներկա կառավարությունը արդեն իսկ իր մտքում, իր պատկերացումով ունի սահմանները և իր տրամաբանությամբ ուզում է մաքսակետեր տեղադրել, որ ասի՝ տեսեք, այստեղ մեր սահմաններն են սկսում կամ վերջանում»։
Հակոբյանի կարծիքով, ադրբեջանցիները Մ2 մայրուղու վրա կառուցված բենզալցակայանում մատչելի գնով են վաճառելու վառելիքը։ Եթե հայկական կողմը չարգելի իրանցի վարորդների մուտքը մայրուղի, նրանց համար էժան վառելիքը կարող է գրավիչ լինել։
«Գիտենք որ Իրանում վառելիքը էժան է և նրանց թաքստոցների մեջ պահում են վառելիք, որը իրենց հետ բերում են, իսկ մեր մաքսային աշխատողները տեսնում ու ստիպում են թափել։ Այդ դեպքում իրանցի վարորդները կարող են թեքվել այդ կողմ, որպեսզի էժան գնով գնեն ադրբեջանական վառելիքը»։
Իրանցի վարորդների համար Մ2 մայրուղին գրավիչ է նրա համար, որ այն ծանրաբեռնված չէ և ավելի լայն է, իսկ երկրորդ գրավչությունը նրանում է, որ ունեն ադրբեջանի կողմից առաջարկվող էժան վառելիք։
«Եթե ինքը այնտեղ մեկ մաքսակետ է անցնում, հավելյալ արժեքը գումարում է ընդհանուր ծաքսի վրա, դա վաճառում Հայաստանին։ Ի վերջո ՀՀ քաղաքացին է տալիս այդ մաքսազերծման գումարը։ Չէ որ Իրանի քաղաքացին ավելացնում է արժեքը։ Իսկ այլընտրանքային ճանապարհի վրա մեծ խցանումներ են, դա այն պարագայում, երբ ձյուն չկա»։
Հակոբյանը նշեց՝ Տաթև-Աղվանի ճանապարհին մշտապես խցանումներ են, երբ ճանապարհ է մուտք գործում մեծ բեռնատար, ոլորաններին բոլոր մեքենաները կանգնում են մի քանի ժամով։ Ճանապարհի այդ հատվածը անցնում են 2-3 ժամում։ Հոկոբյանը հայտնեց, որ երբ կառավարությունը կփոխվի ու ՀՀ շահերը կներկայացնեն մարդիկ, որոնք առաջնային են համարում երկրի շահը, այդ ժամանակ հնարավոր է ազատել ճանապարհները, բանակցությունները բերել առողջ դաշտ։ Ըստ Հակոբյանի, այսօր կան նման մարդիկ, ովքեր պատրաստ են պարտավորությունները վերցնել իրենց վրա։