Հայաստանում մեկ օրում մահացել է 44 մարդ. թարմացված տվյալներ

Դեկտեմբերի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 339 020 դեպք, որոնցից 317 765-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12 198 պացիենտ, հայտնում են ԱՆ-ից:

Այսպիսով` երեկ կատարվել է 6777 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 502 նոր դեպք: Ունենք 590 առողջացած, 43 մահվան դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7610 մահվան դեպք է արձանագրվել:

Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1447 է:

Մեկ օրում Հայաստանում մահացել է 44 կորոնավարակակիր:

 Ընդհանուր կատարվել է 2 373 959թեստավորում:

Քաղաքականություն