Էրդողանը բանակցություններ է վարելու Պուտինի հետ․ Չավուշօղլու
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է դեկտեմբերի 3-ին հեռախոսով բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ։
Նշվում է, որ ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարների գագաթաժողովն անցկացում է Ռիգայում նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը:
Թուրքիան կողմ է Ուկրաինայում իրավիճակի դեէսկալացիային։ Մենք կապի մեջ ենք երկու կողմերի (Ռուսաստանի և Ուկրաինայի – խմբ.) հետ։ Ուրբաթ օրը մեր նախագահը պատրաստվում է բանակցություններ վարել նախագահ Պուտինի հետ», - լրագրողների հետ զրույցում ասել է Թուրքիայի արտգործնախարարը։
Չավուշօղլուն նաև ավելացրել է, որ ավելի վաղ ինքը բանակցություններ է ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների հետ:
Նմանատիպ հոդվածներ
Լավրովն ու Չավուշօղլուն հանդիպել են և խոսել Կովկասում իրավիճակի հետագա կայունացման մասին
Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մեւլութ Չավուշօղլուն քննարկել են Անդրկովկասում իրավիճակի կայ...
Մենք ևս կարող ենք տարբեր գույներով ներկել աշխարհի քարտեզը. Լավրովը՝ «թյուրքական աշխարհի» քարտեզի մասին
Ռուսաստանը եւս կարող է աշխարհի քարտեզը ներկել տարբեր գույներով՝ «ցեղակիցների» բնակության տարածքին համապատասխան, եւ այդ գ...
Ապաշրջափակման պարագայում ով է վերահսկելու երկաթգծի ու ավտոմոբիլային ճանապարհները. Մհեր Գրիգորյանը մանրամասնում է
Տարածաշրջանում որևէ ապաշրջափակման պարագայում երկաթգծի ու ավտոմոբիլային ճանապարհները մնալու են Հայաստանի իրավազորության ն...
Բաքվից հայտարարություն են տարածել ուղղված Երևանին
Պաշտոնական Բաքուն պատրաստ է բանակցություններ սկսել Երևանի հետ խաղաղ համաձայնագրի կնքման մասին: «Ինտերֆաքս Ադրբեջան»-ի փո...