Հայ-ադրբեջանական հերթական բախումից հետո ումի՞ց են չճշտված տեղեկությունները տարածվել․ Ռուբեն Մխիթարյան

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում դիմում է ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին՝ խնդրելով պարզել նոյեմբերի 16-ին ադրբեջանցիների կողմից հարձակման հետևանքով հայկական կողմի զոհերի իրական թիվը։

 

«Նա մասնավորապես գրել է․

ԱԺ հարգելի ընդդիմադիր պատգամավորներ:

Նոյեմբերի 16-ին հայ-ադրբեջանական հերթական բախումից հետո «Հայկական Ժամանակ»-ը հայտնեց մեր կողմից 10 զոհի, ՔՊ դիսկ ժոկեյ Էդուարդ Աղաջանյանը ԱԺ ամբիոնից հայտնեց 15 զոհի, իսկ ՊՆ-ն 6 զոհի մասին:

 

Խնդրում եմ ՊԱՐԶԵՔ այս բոլոր 3 տեղեկությունների ծագումնաբանությունը: Ումի՞ց են չճշտված տեղեկություններ ստացել և հանրայնացրել առաջին 2 երևույթը և ինչու մինչև հիմա ՊՆ-ն չի ՀՈՐԴՈՐԵԼ այս երևույթներին զերծ մնալ չճշտված տեղեկություններ հայտնելուց:

Բանը... Օրինակ նիկոլը որ լիներ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր օրվա իշխանության «․․․»-ը տվել էր հենց այս հողի վրա: Բայց նիկոլը օրվա իշխանությունն է: Այսքանը...»։

Քաղաքականություն

Պատահարներ