Հիմնադրամին դաս կլինի, որ Կառավարությանը չի կարելի փող տալ. Արա Վարդանյան. ArmDaily

ԱԺ-ում այսօր տեղի ունցավ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության նախաձեռնած «Հայաստան» հիմնադրամի գումարների ծախսման վերաբերյալ ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստը։ Հանձնաժողովը քննելու է հիմնադրամին փոխանցված գումարները Կառավարությանը տալու հարցը։

 

ArmDaily.am-ի հետ զրույցում հիմնադրամի նակին տնօրեն Արա Վարդանյանի կարծիքով այս գործընթացները չեն ազդի հիմնադրամին վստահելու վրա։ 

«Կառավարությունը այդպես էլ չի կարողացել ամբողջությամբ պարզաբանել, թե ինչի վրա է ծախսել գումարը։ Հիմնադրամի միջազգային աուդիտրը չի կարողացել հաստատի այդ գումարների ծախսագրումը, բացի դրանից ժամանակի ընթացքում մի քանի անգամ տեսանք, որ տելեգրամյան ալիքներ գրում էին՝ այդ գումարներից վատնումներ են եղել Կառավարությունում։ Դրա համար կարծում եմ՝ պետք է իրականությունը պարզվի, որովհետև խոսքը գնում է էչ թե Համահայկական հիմնադրամում գումարների վատնման մասին, այլ Կառավարությունում։ Կարծում եմ, որ հակառակը, հենց որ պարզվի, որ ամեն ինչ ճիշտ է և ինչ-որ չարաշահումներ եղել, ապա դա նաև խթան կհանդիսանա, որպեսզի մարդիկ շարունակեն հիմնադրամին փողը տալ։ Նաև հիմնադրամին դաս կլինի, որ Կառավարությանը չի կարելի փող տալ, հիմնադրամը դրա համար ստեղծված չէր»,- ասաց Վարդանյանը։

Ինչ վերաբերում է քննիչ հանձնաժողովին՝ Վարդանյանը նշեց, որ այն ստեղծված է օրենքի ուժով պարզելու համար, թե ինչ են եղել այդ 52 միլիարդ դրամը, որը փոխանցվել է հիմնադրամից կառավարությանը։

 

«Հիմնադրամի հեղինակությանը վնաս է հասցնում յուրացված գումարները, ոչ թե ԱԺ-ի հանձնաժողովը։ Հանձնաժողովի ամբողջ իմաստը այն է, որպեսզի մարդկանց մեջ կամ փարատվեն կասկածները այդ 52 միլիարդի հետ կապված, կամ հաստատվեն յուրացման դեպքերը։ Այդ հարցը, ի վերջո, պետք է լուծում ստանա։ Եթե կառավարությունը լուծում չի տալիս, եթե հիմնադրամի աուդիտը չի կարողանում հաստատել այդ գումարը, ապա ակնհայտ է, որ այդ հարցը պետք է լուծել, և իմ կարծիքով ճիշտ ձևաչափ է ընտրված։ Ընդ որում՝ ընդդիմադիր կուսակցություններն են առաջարկել ստեղծումը, բայց հանձնաժողովում գերակշիռ մասը իշխող ուժի ներկայացուցիչներն են։ Կարծում եմ՝ բազմակարծությունն այնտեղ ապահովված է և ճիշտ ստուգում անելու դեպքում՝ բոլորս կիմանանք՝ այդ գումարներն ինչ են եղել»,- ընդգծեց Վարդանյանը։

 

Նոյեմբերի 27-ին տեղի է ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 30-րդ նիստը։ Հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում հաստատվեց Հայկակ Արշամյանի թեկնածությունը։ Անդրադառնալով նիստին, Արշամյանի գործունեությանը և հիմնադրամի վերջին շրջանի աշխատանքներին՝ նախկին տնօրենը նշեց. «Հիմնադրամը միշտ բարձր եմ գնահատել։ Միակ հույսս այն է, որ հիմնադրամը կշարունակի կարևորագույն գործը, որը միշտ արել է. դա ոչ թե սոսկ դրամահավաքն է, այլ նաև մեր հայրենակիցների համախմբումն է մեր հայրնիքի շուրջ։ Գործադիր տնօրենի գործունեությանը գնահատական չեմ տա։ Հոգաբարձուները իրենք ընտրել են, հույս ունեմ, որ նա կկարողանա լավ աշխատել և կհասցնի հիմնադրամը նորանոր հաջողությունների»։ 

Քաղաքականություն

Պատահարներ