ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սահակաշվիլիի դատավարությունն է ընթանում. Բողոքի ակցիա դատարանի դիմաց

Դատարանի մոտ, որտեղ Միխայիլ Սահակաշվիլիի մասնակցությամբ դատավարությունն է ընթանում, իրավիճակը թեժանում է։

Պարբերաբար սկսվում են առանձին բախումներ ոստիկանության հետ, իրավապահներն օգտագործել են պղպեղի սփրեյ, մի քանի մարդ  ձերբակալվել է։

Ներքին գործերի նախարարությունը հանրահավաքի մասնակիցներին դիմել է բռնություններից զերծ մնալու և դատական ​​նիստ անցկացնելու հնարավորություն տալու կոչով։

 Օրենքի խախտման յուրաքանչյուր դեպք կուղեկցվի ոստիկանության անհապաղ և օրինական արձագանքով»,- ասված է հաղորդագրությունում։

 

Հիշեցնենք, որ Միխեիլ Սաակաշվիլիին ձերբակալել են հոկտեմբերի 1-ին, երբ վերջինս վերադարձել է Վրաստան՝ երկրում հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր ուժերին աջակցելու համար: Ձերբակալման օրվանից Սաակաշվիլին հացադուլ էր հայտարարել, որն ավարտել է 50-րդ օրը: Նախկին նախագահին երկրում հեռակա կարգով դատապարտել էին պատգամավորին ծեծի ենթարկելու և բանկիրի սպանության կազմակերպման համար: Բացի այդ, նրան մեղադրանք է ներկայացվել ևս մի քանի գործով, այդ թվում՝ պետական միջոցները մսխելու, լիազորությունների չարաշահման և երկրի սահմանն ապօրինաբար հատելու համար:


 

Քաղաքականություն

Պատահարներ