Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիայի և Իրանի նախագահները հանդիպել են

Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 15-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Թուրքմենստան կատարած այցի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկկողմ բանակցություններ է…

Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 15-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Թուրքմենստան կատարած այցի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկկողմ բանակցություններ է վարել Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հետ։

Երկու ղեկավարների հանդիպումը կայացել է մամուլի համար փակ ռեժիմով «Կարակում» հյուրանոցում: Այն տևել է կես ժամ, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։

Հիեցնենք, որ Իրանի արտգործնախարար Հոսեին Ամիր Աբդոլլահիանը, որը Թուրքմենստան կատարած այցի շրջանակում ուղեկցում է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին, Աշխաբադում հանդիպել և բանակցություններ է վարել իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։

Հանդիպման ընթացքում երկու նախարարները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

Ամիր Աբդոլլահիանը ողջունել է Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման անցկացումը՝ այն համարելով կարևոր, արդյունավետ և կառուցողական քայլ տարածաշրջանում ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ:

Ադրբեջանի ԱԳ նախարարն, իր հերթին, կարևոր է համարել երկու երկրների և հարևան մյուս երկրների մասնակցությամբ համատեղ ծրագրերի իրականացումը։

Նմանատիպ հոդվածներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բոլոր թուրքերը սերել են Ալթայից. Պեսկովը՝ ՌԴ շրջանների՝ «թյուրքական աշխարհի» քարտեզում հայտնվելու մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ափսոսանք է հայտնել, որ թյուրքական աշխարհի քարտեզում...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250