Եվրոպական դիվանագիտությունը կփորձի համոզել Բաքվին մի քանի գերի վերադարձնել. արդյո՞ք Ադրբեջանը զիջումների կգնա. քաղաքագետ
Լուրջ առաջխաղացում չկար, չնայած սահմանագծման և սահմանազատման աշխատանքներ սկսելու որոշ պայմանավորվածություններ կային։ Ամեն դեպքում, սա նշանակում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում, ինչը ձեռնտու չէ Հայաստանին։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, «Կովկասե ինստիտուտի ավագ գիտաշխատող Հրանտ Միքայելյանն՝ անդրադառնալով ուրբաթ օրը Սոչիում կայացած եռակողմ հանդիպմանը։
Ըստ Միքայելյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիմնականում փորձում էր հանդիպման առիթն օգտագործել Հայաստանում քարոզչության անելու համար։
Քաղաքագետի կարծիքով, մինչև բրյուսելյան եռակողմ հանդիպումն Ադրբեջանը որևէ ռազմական գործողություն չի անի։ «Բրյուսելյան հանդիպման ժամանակ էլ դժվար թե Ադրբեջանն ինչ-որ բան ձեռնարկի։ Իհարկե, եվրոպական դիվանագիտությունն ուզում է ինչ-որ արդյունք գրանցել, փորձելու են, որ Ադրբեջանը մի քանի գերի վերադարձնի, բայց շատ լուրջ հարց է՝ արդյո՞ք Ադրբեջանը զիջումների կգնա։ Ես դեռ չեմ տեսնում նման պատրաստակամությունե, - ընդգծեց նա։
Իսկ ինչ վերաբերում է առհասարակ բրյուսելյան հանդիպմանը, ապա Հրանտ Միքայելյանն ասաց. «Քանի որ հիմա ավելի շատ քննարկվում է ֆորմատը, այլ ոչ թե բովանդակային հարցեր, ուստի հիմնականում մրցակցության կա, թե ով և ինչպես է կարգավորելու այս հակամարտությունըե։
Ըստ նրա՝ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման համար կա Մինսկի խմբի ձևաչափը, 3+3 ձևաչափի մասին է խոսվում, եռակողմ, երկկողմ ֆորմատների և հիմա էլ՝ եվրոպական ֆորմատի։ «Բայց ցավոք սրտի չունենք օրակարգ համարյա թե բոլոր հարթակներում։ Մեր հիմնական խնդիրն օրակարգով զբաղվելն էե, - եզրափակեց Հրանտ Միքայելյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ալիևն հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքն իրականություն է դառնում»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Աշխաբադում Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 15-րդ գագաթ...
«Մեր 50 դիվանագետի (ԱՄՆ-ում) վռնդում են». Միացյալ Նահանգներում ՌԴ դեսպան
27 ռուս դիվանագետ ընտանիքներով ստիպված կլինեն լքել ԱՄՆ-ն հունվարի 30-ին։ Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական ներկայացուց...
Ֆեյսբուքը՝ ադրբեջանցիների պատճառով սկսել է համատարած ջնջել Մոնթեի նկարները. Կարեն Վրթանեսյան
«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը հայտնում է, որ Ֆեյսբուքը՝ ադրբեջանցիների պատճառով սկսել է հա...
Թուրքիան «Զանգեզուրի միջանցքի» մասին է խոսում
Թուրքիան ողջունում է նոր տրանսպորտային եւ լոգիստիկ ուղիների բացումը ասիական տարածաշրջանում, որը ոչ միայն համաշխարհային ա...