Առաջիկա օրերին Հայաստանի սպասվում է ձյուն, մառախուղ, ուժեղ քամի
Հայաստանի տարածքում նոյեմբերի 28-ի ցերեկն՝ առանձին շրջաններում, դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում, 2-ի ցերեկը՝ Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Նոյեմբերի 29-30-ը, դեկտեմբերի 1-ի գիշերը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 28-ի ցերեկը, 29-ի առավոտյան ժամերին Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Քամին կլինի հարավ-արևելյան՝ 2-5 մ/վ արագությամբ, նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում մինչև 18-23 մ/վ արագություն:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 29-30-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։
-
Երևան քաղաքում նոյեմբերի 28-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը սպասվում է անձրև: Նոյեմբերի 29-30-ը, դեկտեմբերի 1-ի գիշերը, 2-ի ցերեկը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 28-ի ցերեկը, 29-ի առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ:
Նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին սպասվում է քամու ուժգնացում մինչև 18-20 մ/վ:
Նմանատիպ հոդվածներ
Կորոնավիրուսը ոչնչացվում է երկու վայրկյանում. Իսրայելցի գիտնականները գտել են միջոցը
Իսրայելի Արիելի համալսարանի գիտնականները պարզել են, որ միլիմետրային ալիքների օգտագործումը կարող է ոչնչացնել կորոնավիրուս...
Առաջիկա 4 օրվա եղանակի կանխատեսում. Հանրապետության տարածքում
Նոյեմբերի 28-30-ը, դեկտեմբերի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը շրջանների...
Ճանապարհները Հայաստանում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Արմավիրի մարզում, Շիր...
3 համաշխարհային ռեկորդ. Rolls-Royce-ն ամբողջովին էլեկտրական ինքնաթիռ է արտադրում
Անգլիական Rolls-Royce ընկերության կողմից մշակված Spirit of Innovation ամբողջովին էլեկտրական ինքնաթիռը միանգամից երեք համ...