Հասարակություն

Սալոնիկ քաղաքում ադրբեջանական սադրանք չեզոքացվել է

Unknown 241 դիտում
Սալոնիկ քաղաքում ադրբեջանական սադրանք  չեզոքացվել է

Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը շնորհակալություն է հայտնում այն բոլոր կառույցներին և անհատներին, ովքեր նպաստել են Սալոնիկ քաղաքում ադրբեջանական սադրանքի չեզոքացմանը երկու օր առաջ։ Դեսպանությունը նաև տեղեկացված է, որ նոյեմբերի 25-ին նմանատիպ քարոզչական սադրանք է հրահրվել նույն ուժերի կողմից նույն քաղաքի ավտոբուսային կանգառներից մեկում, ինչն անհապաղ հեռացնելու նպատակով ձեռնարկվում են բոլոր քայլերը։


«ՀՀ դեսպանությունը դատապարտում է Հունաստանում  ադրբեջանական կազմակերպությունների էժանագին և անհեռանկարային քարոզչական սադրանքները»,- հայտնում են դեսպանությունից։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Հունաստանի Սալոնիկ քաղաքում հանրային տրանսպորտնի վրա փակցված է եղել Ադրբեջանի կողմից բռնագրավված հայկական Շուշի պատմական բերդի նկարը։ Ադրբեջանցիները հայկական «Շուշի» անվանումը փոխարինել էին ադրբեջանական տարբերակով։ Այն հարուցել էր հայկական համայնքի զայրութը։

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250