Գործողությունների հիմնական թատերաբեմը սահմանագծի Գորայք-Սիսիան հատվածն է. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Գլխավոր դատախազությունը երեկ հայտնեց, որ նոյեմբերի 16-ին կորցրած դիրքի և գերեվարման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում գումարտակի հրամանատարի պաշտոնակատար է կալանավորվել։
Ուշագրավ է այն հանգամանքը, որ այդ հրամանատարը պատասխանատու է եղել բնագծի Ջերմուկի տեղամասի համար։ Ընդ որում՝ խոսվում է այդ ուղղությամբ 11 գերեվարվածների և 2 զոհի մասին։
Սա այն դեպքում, որ ադրբեջանական ագրեսիայի օրերին տպավորություն կար, որ գործողությունների հիմնական թատերաբեմը սահմանագծի Գորայք-Սիսիան հատվածն է, իսկ Ջերմուկի ուղղությամբ ընդամենը լարված իրավիճակ էր և փոխհրաձգություն։
Այս պահին փաստացի ուրվագծվում է ադրբեջանական ներխուժման 2 ուղղություն՝ թշնամու վերահսկողության տակ անցած գերիներով և դիրքերով։
Եթե Ջերմուկի տեղամասում 11 գերեվարված և 2 զոհ է այդ օրերին արձանագրվել, ապա սահմանագծի Գորայք-Սիսիան հատվածում, ստացվում է 4 զոհ և 21 գերեվարված, եթե հաշվի ենք առնում ավելի վաղ ներկայացված պաշտոնական թվերը։
Ադրբեջանի վերջին ագրեսիան հայկական կողմի համար զուտ ագրեսիա չէր, այն բացի կորսված դիրքերի և 3 տասնյակի հասնող գերեվարման դեպքերից, մեր պետության համար չհանձնած քննություն էր, որտեղ «վատ սովորողի» կարգավիճակով հանդես եկող իշխանությունը շարունակում է տապալել հնարավորը, սակայն հանրությանը դեռ համոզում է, որ իր քվեով է այդ գործընթացի մեջ մտել և ուրեմն իր «անբարարար գնահատականները» ընդունելի է Հայաստանի քաղաքացիների մեծամասնության համար»։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա․ լարված իրավիճակ սահմանին
14։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ շարունակում է լարված մնալ։ Ինչպես արդեն հա...
Դեբեդից 1 զոհ, 2 անհետ կորած կա. համայքնի ղեկավարը մանրամասնում է
Սյունիքի մարզի ուղղությամբ նոյեմբերի 16-ին հայ-ադրբեջանական բախումների հետևանքով Լոռու մարզի Դեբեդ համայնքից կա 1 զոհ, ի...
Պատերազմի հավանականությունը մեծ է, բայց միջանցք դժվար լինի. Տիրան Խաչատրյանը մեկնաբանում է
ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտապի պետի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը չի բացառում, որ Սյունիքում...
Ադրբեջանը պատրաստ է հարձակվել ու գրավել Հայաստանը. Վահան Բադասյան
Արցախի նախագահի անվտանգային և տեղահանվածների հարցերով ներկայացուցիչ Վահան Բադասյանն ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ...