Հայտնի է, թե հետախուզական ծառայություններն ինչպես են լրտեսել iPhone-ի օգտատերերին
Apple-ը դատական հայց է ներկայացրել իսրայելական NSO Group ընկերության դեմ՝ մեղադրելով iPhone-ի օգտատերերին լրտեսելու ծրագրեր մշակելու համար՝ գրում է BBC-ն։
Կորպորացիան մտադիր է դատարանի միջոցով ամբողջական արգելանք կիրառել NSO-ի դեմ ցանկացած ծրագրային արտադրանքի, ծառայությունների կամ Apple սարքերի օգտագործման նկատմամբ:
Ամռանը լրագրողները պարզեցին, որ առնվազն 10 երկրի գաղտնի ծառայություն քաղաքական գործիչներին, լրագրողներին և ակտիվիստներին լրտեսելու համար օգտագործել է NSO Group-ի մշակած Pegasus ծրագիրը։
NSO Group-ը հերքել է մեղադրանքները և վստահեցրել, որ իր ծրագիրը նախատեսված է հանցագործների և ահաբեկիչների դեմ պայքարի համար ու տրամադրվել է միայն մարդու իրավունքները հարգող պետություններին:
Pegasus ծրագիրը բացահայտվել է 17 հրատարակությունների, այդ թվում՝ Washington Post, Guardian և Le Monde թերթերի անցկացրած՝ տեղեկատվության արտահոսքի դեպքերի համատեղ հետաքննության ընթացքում:
Pegasus-ը ստեղծել է NCA Group ընկերությունը, որը 2010-ին հիմնադրել են երկու իսրայելցիներ: Այն տեղակայված է Թել Ավիվի արվարձանում։
Ընկերությունն ամբողջ աշխարհում հետախուզական ծառայություններին, իրավապահ մարմիններին և զինվորականներին ծրագիր է մատակարարել 2016 թվականից:
Նմանատիպ հոդվածներ
Ռուբլին կտրուկ թանկացել է
Երկուշաբթի օրը ռուբլին սկսել է նկատելիորեն արժևորվել դոլարի և եվրոյի նկատմամբ՝ նավթի գների աճից հետո։ Այս մասին գրում է...
Սպասվում են տեղումներ
Նոյեմբերի 24-ի գիշերը, 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 24-ի ուշ երեկոյան ժամերին առանձին շրջաններո...
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 25-26-ին շրջանների զգալի մասու...
Թուրքիայից Հայաստան շինանյութի ներկրման արգելքը կհանվի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ հաջորդ տարվա հունվարի 1-ից կհանվի Թուրքիայից Հա...