
«Հայաստանի հարևան երկրներում բնակչության քանի տոկոսն է պատվաստվել»․ Արմեն Մուրադյան

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեռ վտանգավոր վիճակագրություն ունենք մեր Երկրում՝ 12,5% պատվաստման ցուցանիշ․․․ Ներկայացնում եմ ձեզ պատվաստումների դինամիկան Հայաստանի հարևան երկրներում՝ նոյեմբերի 21-ի դրությամբ․ • Ռուսաստան-36,5% • Թուրքիա-60,1% • Ադրբեջան-45,3% • Իրան- 51,1% • Վրաստան-26,3 % • Հայաստան-12,5 % Պատվաստումների գործընթացի մեկնարկից՝ 13.04.2021թվականից, առ այսօր արձանագրվել է COVID-19 130.312 (հաստատված դեպքերի շուրջ 39%) դեպք և 3533 մահ (մահվան դեպքերի շուրջ 48%)։ Եվս մեկ անգամ, պատասխանատու կերպով հայտարարում եմ, այլընտրանք չկա՝ պետք է ընտրել հրատապ լուծման եղանակը՝ պատվաստումը»։ |