Եթե 48 ժամից չվճարեն, գազամատակարարումը կդադարեցվի. «Գազպրոմը»` Մոլդովային
«Գազպրոմի» ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիանովը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում պարզաբանել է՝ ընկերությունը որ դեպքում կարող է դադարեցնել Մոլդովայի գազամատակարարումը: Նրա խոսքով՝ դա տեղի կունենա, եթե 48 ժամից վճարումն ամբողջ ծավալով չկատարվի: Հենց այս պայմաններն են նշված «Գազպրոմի» ու Մոլդովայի կնքած պայմանագրում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Հաշվի առնելով Մոլդովայի տնտեսական ու ֆինանսական բարդ վիճակը, «Գազպրոմի» նկատմամբ պարտքային պարտավորությունների վճարման հնարավորությունը պահպանելու ձգտումը, ինչպես նաև Ռուսաստանի նախագահի դիրքորոշումը, որին մոլդովական կողմը բազմաթիվ անգամ է դիմել աջակցության համար` «Գազպրոմը» որոշել էր պայմանագիր կնքել փաստացի մոլդովական կողմի պայմաններով, սակայն էական ու կարևոր կետով՝ Մոլդովան ժամանակին պետք է կատարի գազի դիմաց ընթացիկ վճարումները»,– ասել է Կուպրիանովը:
Նա ընդգծել է, որ ընթացիկ վճարումների հերթական ժամկետը լրանում է այսօր` նոյեմբերի 22-ին, սակայն վճարումը չի կատարվել։ Պայմանագրի համաձայն` ընկերությունը մոլդովական կողմին տեղեկացրել է, որ 48 ժամից գազամատակարարումը կդադարեցվի:
«Գազպրոմն» ու «Մոլդովագազը» հոկտեմբերի 29-ին 5 տարով երկարաձգել էին գազամատակարարման պայմանագիրը՝ սկսած նոյեմբերի 1-ից: Ռուսական ընկերությունը հայտնել էր, որ կողմերը արձանագրություն են ստորագրել գազի ոլորտում ընթացիկ հարցերի կարգավորման վերաբերյալ, համաձայնագրի երկարաձգման պայմաններն էլ փոխշահավետ են:
Մոլդովայի իշխանությունն իր հերթին տեղեկացրել էր, որ նոր պայմանագրում մոլդովական կողմի առաջարկած բանաձևն է օգտագործվելու։ Բացի այդ, 2022 թվականին «Գազպրոմի» հանդեպ «Մոլդովագազի» պարտքի աուդիտ է անցկացվելու։ Այնուհետև պարտքը մարվելու է հինգ տարվա ընթացքում։
Նմանատիպ հոդվածներ
Ռուբլին կտրուկ թանկացել է
Երկուշաբթի օրը ռուբլին սկսել է նկատելիորեն արժևորվել դոլարի և եվրոյի նկատմամբ՝ նավթի գների աճից հետո։ Այս մասին գրում է...
Երթևեկության փոփոխություն տեղի կունենա Իսակովի պողոտա-Կարեն Դեմիրճյան փողոցների խաչմերուկում
Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով, տրանսպորտային միջոցների հապաղումներից և խցանումներից խուսափելու համար, ն...
Պաշտպանության նախարարությունը՝ սահմանին տիրող իրավիճակի մասին
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով նոյեմբերի 22-ի ժամը 12։00-ի դրությամբ հարաբերականորեն կայուն է, հակ...
Սպասվում են տեղումներ
Նոյեմբերի 24-ի գիշերը, 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 24-ի ուշ երեկոյան ժամերին առանձին շրջաններո...