Երթևեկության փոփոխություն տեղի կունենա Իսակովի պողոտա-Կարեն Դեմիրճյան փողոցների խաչմերուկում
Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով, տրանսպորտային միջոցների հապաղումներից և խցանումներից խուսափելու համար, նոյեմբերի 23-ին Իսակովի պողոտա-Կարեն Դեմիրճյան փողոցների (Իսակովի պողոտայից «Զվարթնոց» օդանավակայանի բեռնային համալիր տանող ճանապարհ) խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ փոփոխության արդյունքում Իսակովի պողոտայից Երևան քաղաքի ուղղության երթևեկելի հատվածի 3-րդ երթևեկելի գոտիով երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդները կարող են երթևեկել ուղիղ կամ կատարել հետադարձ՝ նախկինում միայն հետադարձի փոխարեն:


Նմանատիպ հոդվածներ
Ռուբլին կտրուկ թանկացել է
Երկուշաբթի օրը ռուբլին սկսել է նկատելիորեն արժևորվել դոլարի և եվրոյի նկատմամբ՝ նավթի գների աճից հետո։ Այս մասին գրում է...
Պաշտպանության նախարարությունը՝ սահմանին տիրող իրավիճակի մասին
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով նոյեմբերի 22-ի ժամը 12։00-ի դրությամբ հարաբերականորեն կայուն է, հակ...
Եթե 48 ժամից չվճարեն, գազամատակարարումը կդադարեցվի. «Գազպրոմը»` Մոլդովային
«Գազպրոմի» ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիանովը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում պարզաբանել է՝ ընկերությունը որ դեպքում կարո...
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 22-24-ը, 25-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 25-ի ցերեկն առանձ...