ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բողոքի ակցիա Երևանում․ որոշ փողոցներ կաթվածահար են եղել
Քաղաքացիներն այսօր վաղ առավոտյան փակել են Երևանի մի շարք գլխավոր փողոցներ։ Վերջիններս վարչապետ Փաշինյանին են ներկայացրել կարևոր պահանջներ, որոնք չկատարելու դեպքում քաղաքացիները խոստանում են շարունակել և առավել զանգվածային անհնազանդության վերածել իշխանությունների դեմ ուղղված իրենց գործողությունները։ Մի խումբ քաղաքացիներ այս պահին փակել են Հաղթանակի կամուրջը, կանգնեցրել երթեւեկությունը եւ բարձրախոսով հայտարարում են, որ այսօր ժամը 17-ին ակցիա է նախատեսված Հանրապետության հրապարակում:
Միջէթնիկ հարցերով փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքի իր գրել է․ «Հայրենակիցներ, մեկնարկել է ազատագրական շարժումը, որի նպատակն է.
- կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ թվում՝ պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը,
- թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն,
- պահանջել, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը:
Մեր պայքարը հայկական պետականության պահպանման համար է։ Մեր երկրի անվտանգությունը ամեն մեկիս ձեռքում է' Սյունիքից մինչև Տավուշ, Շիրակից մինչև Արցախ։
Նոյեմբերի 22-ին, ժամը 17:00-ին հավաքվում ենք Երևանի Հանրապետության հրապարակում' տեր կանգնելու մեր երկրին ու պետականությանը։
#ազատագրական_շարժում»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալիսա Մելքոնյանը ծառայում է ամենաբարձր և ամենացուրտ դիրքերից մեկում, եղբայրը պատերազմում է զոհվել
Ազգային ժողովի իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու կից գրառում արել․ «Ալի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մի արեք այսպես
Համացանցում տեսանյութ է տարածվում, որում երևում է, թե ինչպես են քաղաքացիները փորձում հատել փողոցը։ Օգտատերերը քննարկում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խայտառակություն՝ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը դատարկ է, բայց հիվանդներին տանում են շրջաններ․ Զարուհի Փոստանջյան
«Հիվանդները տանը մահանում են, ինչի՞ չեք բերում հիվանդանոց»,- Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում դիմելով բժիշկներին՝ հարց է բա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես էին ոստիկանները քաշքշում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանին
«Այսօր վաղ առավոտից կաթվածահար են եղել քաղաքի փողոցները. մարդկանց փորձում ենք արթնացնել, թշնամին մուտքիցդ ներս է մտել»,-...