«Պահանջում ենք ներկայացնել Նիկոլ Փաշինյանի նշած փաստաթղթի բովանդակությունը». բողոքի ակցիա
«Համաձայն ՀՀ սահմանադրության, Հայաստանի տարածքի փոփոխության հարցերը լուծվում են բացառապես հանրաքվեի միջոցով: Համաձայն ՀՀ գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի որոշման, Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղը նշված կլինի Ադրբեջանի կազմում: Ելնելով նշվածից՝ պահանջում ենք կառավարությունից՝ ներկայացնել Նիկոլ Փաշինյանի նշած փաստաթղթի բովանդակությունը»,- վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը՝ տեղեկացնելով, որ պատրաստվում են կառավարությանը հանձնել փաստաթղթի վերաբերյալ իրենց նամակը: Ակցիայի կազմակերպիչները կոչ արեցին քաղաքացիներին՝ տեր կանգնել իրենց սահմանադրական իրավունքին, դուրս գալ փողոց և պայքարել արդարության համար: |
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում տեղի կունենա․ Bagramyan26
Ըստ @bagramyan26 հավաստի աղբյուրների՝ նոյեմբերի 26-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նի...
Մոսկվայից հաստատեցին՝ Սոչիում կկայանա Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը
Կրեմլը հաստատում է ՝ նոյեմբերի 26-ին կկայանա Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումը։ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նի...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց
Նոյեմբերի 17-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր տեղակայված հայկական դիրքերի վրա նախոր...
Արշակ Կարապետյանը պաշտոնանկ արվեց. պաշտոնական
Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը պաշտոնանկ արվեց։Նրան կփոխարինի փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։