Կովսականում ադրբեջանցին պայթել է ականի վրա
Ադրբեջանի ականազերծման գործակալության (ANAMA) աշխատակիցներից մեկն ու Պետական սահմանապահ ծառայության ենթասպան ականի վրա պայթել են Կովսականում (Զանգելան)։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը` հղում անելով գլխավոր դատախազությանը։
Կովսական գործուղված ANAMA–ի աշխատակից Վագիֆ Բաբաևը (ծնված 1972 թ.) և պետական սահմանապահ ծառայության ենթասպա Ռենատ Աղաբաբաևը (ծնված 1999 թ.) նոյեմբերի 19-ին ականի վրա պայթել են զինամթերքի որոնման աշխատանքների ժամանակ։
Նրանք տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Հաղորդվում է, որ Բաբաևը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Փաստի առթիվ դատախազությունում հետաքննություն է ընթանում։
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ՝ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Արցախում. ԱԻՆ
Նոյեմբերի 20-ին, տեղական ժամանակով ժամը 16:46-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 12:46-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքա...
Այսօր Կիևյան կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել. shamshyan
Նոյեմբերի 20-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Այդ մասին հայտնում է Shamshyan.com-ը։Ժամը 14։40-ի սահմաններու...
Երևանում թալանել են հայտնի գործարարի տունը. Shamshyan
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում բնակարանային գողություն հատկանիշն...
Կապանում ոստիկանությունը բերման է ենթարկել Գևորգ Փարսյանի թիմակցին
Կապանում ոստիկանությունը քաղաքացու է բերման ենթարկել ընտրատեղամասից: Այս մասին հայտնում է NEWS. am-ի թղթակիցը Կապանից:Կա...