Երևանում թալանել են հայտնի գործարարի տունը. Shamshyan
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում բնակարանային գողություն հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել Արաշակունյաց պողոտայի շենքերից մեկի բնակիչ, 56-ամյա Սենիկ Մ.-ից, ով հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 09:00-ից մինչև 17:40-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալու միջոցով բացել են իր տան դուռը և 2-րդ հարկի ննջասենյակներից գողություն են կատարել:
Սենիկ Մ.-ն ոստիկաններին հայտնել է, որ գողը կամ գողերը տանից հափշտակել են գումար և ոսկյա զարդեր: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Սենիկ Մ.-ն հայտնել է նաև, որ ինքն աշխատում է «Բագարանի բարիք» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն:
Նմանատիպ հոդվածներ
Կապանում ոստիկանությունը բերման է ենթարկել Գևորգ Փարսյանի թիմակցին
Կապանում ոստիկանությունը քաղաքացու է բերման ենթարկել ընտրատեղամասից: Այս մասին հայտնում է NEWS. am-ի թղթակիցը Կապանից:Կա...
Իրանում տեղի են ունեցել 6,4 և 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր
Այսօր` տեղական ժամանակով ժամը 15:30-ին, Իրանի Խուրմուզգան նահանգի Քեշմ գյուղում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տ...
Երկրաշարժ՝ Իրանում
Իրանում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ։ Ինչպես հաղորդում է Թեհրանի բյուրոն, երկրաշարժը տեղի է ունե...
Երկրաշարժ՝ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Արցախում. ԱԻՆ
Նոյեմբերի 20-ին, տեղական ժամանակով ժամը 16:46-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 12:46-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքա...