Կարին Տոնոյանը՝ դիրքում ինքն իրեն պայթեցրած Գուրգեն Սարգսյանի մասին

«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը գրել է. «Գուրգեն Սարգսյանն է:

Տղա ով երեկվա մարտերի ժամանակ դիրքում մնալով 4 հոգով վիրավորում ստանալուց հետո դիրքերից հետ է ուղղարկել իր հետ խրամատում եղած 3 ծառայակիցներին, իսկ ինքը պայթացրել է նռնակը իր հետ տանելով մի քանի թուրք ասքյար։

Նա հերոս է, բայց նրա նմաները պիտի ապրեն, բավ է մեր լավագույններին զոհաբերեն իրենց նենգ ծրագրերի իրագործման համար: Ազգը պիտի հասկանա, որ իր սերուցքն է մեռնում, նա որ գերի չի ընկնում, ընկերոջը մենակ չի թողնում, հայրենի հողն իր կյանքից թանկ է համարում....... և ազատվելով այս անկարող իշխանություններից, մենք փրկելու ենք նման տղաների կյանքը, նրանց ամեն րոպեն մի քանի թանկարժեք կյանքեր է նստում մեզ վրա, մեզ հզոր կամային ու հայրենասեր իշխանություն է պետք, որ կարող է կռվել, կարող է բանակցել ու կարող է հանել մեր Հայրենիքն այս ծուղակից..... Եվ դա անհնար չէ, հավատացեք, նույնիսկ շաատ հեշտ է, եթե իշխանության գան մի խումբ հայրենասեր մարդիկ, խումբ, ոչ մեկն ու միակը......»:

Քաղաքականություն