Ինչ իրավիճակ է Ճակատենում. Ռոբերտ Ղուկասյանը մանրամասնում է

Նիկոլ Փաշինյանի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը Ճակատենում է։ Այս մասին  հայտնել էր Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում։

ArmDaily.am-ը զրուցել է Ղուկասյանի հետ՝ իմանալու, թե ինչ իրավիճակ է Ճակատենում։

«Օգնում ենք ժողովրդին՝ ինչով, որ կարողանում ենք, վառելիք, սննդի  հարցեր։ Ինչ խնդիրներ, որ առաջանում են, փորձում ենք օպերատիվ լուծել»,-ասել է  Ղուկասյանը՝ հավելելով, որ շուտով հեղուկ գազ էլ կմատակարարվի գյուղ, մինչև ճանապարհը բացվի։

Ռոբերտ Ղուկասյանի պնդմամբ՝ այս պահին ամենագնացները երթևեկում են թշնամու կողմից փակված ճանապարհով։ 

Ղուկասյանը բնակչության շրջանում խուճապ չի նկատել։

Նա պնդում է, որ բժշկական խնդիրներ չկան գյուղում։

«Եվ շտապօգնության մեքենա կա, և բժիշկների խումբ»,- ասել է նա։

Անդրադառնալով դպրոցների դասավանդման խնդիրներին՝ Ղուկասյանը նշեց, որ այն ուսուցիչները, ովքեր պետք է Կապանից գային գյուղ դասավանդման համար՝ օնլյան ձևաչափով են անցկացնում դասերը, իսկ մանկապարտեզներում խնդիր չկա։

Քաղաքականություն