Ի՞նչ ձայներ են լսվել Կոռնիձորում. Ղուլունցը հերքում է՝ կրակոցներ չեն եղել

Քիչ առաջ որոշ լրատվականներում տեղեկություն տարածվեց, թե կրակոցների ձայներ են լսվել Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքի մեջ ներառված Կոռնիձոր գյուղի մոտակայքից: Auroranews- ը տեղեկությունը ճշտելու նպատակով կապ հաստատեց Տեղ համայնքի համայնքապետ Դավիթ Ղուլունցի հետ։ 

 

«Քիչ առաջ եմ Կոռնիձորից եմ եկել, ոչ մի կրակոց չկա այնտեղ»,- ասաց Ղուլունցը: 

Տեղի համայնքապետը հավելեց, որ երբեմն մեր սահմաններից այնկողմ տեղի ունեցողի ձայններն էլ են սահմանամեր համայնքներում լսելի լինում: 


 

Քաղաքականություն