Ավտոմեքենաների առևտուրն ավելացել է, գները՝ բարձրացել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում այս տարվա հունվար-սեպտեմբերին ավտոմեքենաների առեւտրի ծավալը կազմել է 75 մլրդ 557 մլն 100 դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այն 2.3 տոկոսով ավելացել է, այսինքն՝ մեր երկրում ավտոմեքենաների առեւտուրն ակտիվացել է: Ոչ միայն առեւտուրն է ակտիվացել, այլեւ ավտոմեքենաների գներն են բարձրացել:
Պարզվում է՝ Քովիդի պատճառով աշխարհում ավտոմեքենա չի արտադրվել, եւ այժմ տեղական շուկայում վաճառվում են տարիներ առաջ ներկրված ավտոմեքենաները, այն էլ՝ բարձր գներով: «Հայաստանցիները եթե ավտոմեքենա ներկրում էին ԱՄՆ-ից, ապա միայն վնասվածը, իսկ ԱՄՆ քաղաքացին միայն սրահից ձեռք էր բերում նոր արտադրվածը: Հիմա ԱՄՆ քաղաքացուն ասում են, որ պետք է նոր մեքենայի համար սպասի կես տարի: Եւ որպեսզի չսպասի այդքան, նա ստիպված իր վթարված մեքենան է նորոգում ու օգտագործում: Օրինակ՝ Honda Civic ավտոմեքենան, եթե 2019 թվականին արժեցել է 17 000 դոլար, ապա հիմա այն 26 000 դոլար է»,- «Ժողովուրդ» օրաթերթին ներկայացրեց ավտոմեքենա ներկրողը:
Քովիդի ժամանակ, սակայն, ավտոմեքենաների գները 50 տոկոսով նվազել էին. այդ ժամանակահատվածում, երբ կարանտին էր, մարդիկ իրենց գոյությունը պահելու համար ստիպված իրենց 10 000 դոլարանոց ավտոմեքենան 4000 դոլարով էին վաճառում»։
Առավելմանրամասն՝թերթիայսօրվահամարում
Նմանատիպ հոդվածներ
«Ինչ որ եղել է, եղել է Ջերմուկից հեռու». Շիրակ Բունիաթյան
Ջերմուկի բնակիչ, բնապահպան Շիրակ Բունիաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մինչ բուն ասելիքիս անցնելը, ուզում եմ մի կարև...
Առաջիկա օրերի եղանակը ՀՀ տարածքում
Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 16-ի ցերեկն առանձին շրջաններու...
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 15-ին, 16-ի գիշերը, 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 16-ի ցերեկ...
Լուսանկարներ՝ Սևանա լճի հատակից
«ԱրմԴայվինգ սուզորդների ակումբ» ՀԿ-ն լուսանկարներ է հրապարակել Սևանա լճի հատակից: Ակումբի ֆեյսբուքյան էջում հրապարակված...