Այլ
«Ինչ որ եղել է, եղել է Ջերմուկից հեռու». Շիրակ Բունիաթյան
Ջերմուկի բնակիչ, բնապահպան Շիրակ Բունիաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մինչ բուն ասելիքիս անցնելը, ուզում եմ մի կարևոր շեշտադրում անել։ Հայաստանի ու Արցախի ցանկացած հատված ինձ համար նույնքան…
| Ջերմուկի բնակիչ, բնապահպան Շիրակ Բունիաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մինչ բուն ասելիքիս անցնելը, ուզում եմ մի կարևոր շեշտադրում անել։ Հայաստանի ու Արցախի ցանկացած հատված ինձ համար նույնքան հայրենիք է, ծննդավայր է ու սուրբ հող։ Երեկվանից սկսված ու դեռ շարունակվող մի ապատեղեկատվություն է դրվել շրջանառության մեջ, թե, իբր Ջերմուկի հատվածում թշնամին առաջխաղացում ունի և մենք մի քանի դիրքեր ենք կորցրել։ Ես սա չեմ գրում հանրության լայն շերտերին հակառակն ապացուցելու համար, սա գրում եմ Ֆեյսբուքյան ընկերներիս խելամիտ և իրոք անհանգստացած հատվածի համար։ Հարգելիներ, Ջերմուկի հատվածում ոչ մի լարվածություն, ոչ մի դիրքային կորուստ չկա։ Ես սա ասում եմ որպես Ջերմուկի բնակիչ և երեկ տեղի ունեցածից լավ տեղյակ մարդ։ Տեղանքներ ու անուններ չեմ շեշտելու, բայց ինչ որ եղել է, եղել է Ջերմուկից հեռու, մեր հայրենիքում և նման պայմաններում չի բացառվում, որ մի օր էլ լինի Ջերմուկում և կամ մեկ այլ բնակավայրում։ Այն, որ դեպքը Ջերմուկում չի, դա չի փոքրացնում խնդիրը։ Ուղղակի ապատեղեկատվություն տարածելն էլ ճիշտ չի...»։ |
Նմանատիպ հոդվածներ
Ավտոմեքենաների առևտուրն ավելացել է, գները՝ բարձրացել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում այս տարվա հունվար-սեպտեմբերին ավտոմեքենաների առեւտրի ծավալը կազմել է 75 մլրդ...
Առաջիկա օրերի եղանակը ՀՀ տարածքում
Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 16-ի ցերեկն առանձին շրջաններու...
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 15-ին, 16-ի գիշերը, 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 16-ի ցերեկ...
Լուսանկարներ՝ Սևանա լճի հատակից
«ԱրմԴայվինգ սուզորդների ակումբ» ՀԿ-ն լուսանկարներ է հրապարակել Սևանա լճի հատակից: Ակումբի ֆեյսբուքյան էջում հրապարակված...