ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բողոքի ակցիա Թբիլիսիում՝ ի պաշտպանություն Սաակաշվիլիի

Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կողմից նախաձեռնված բողոքի ցույցի մասնակիցները «Ավլաբարի» մետրոյի հարակից տարածքից երթով շարժվում են Բարաթաշվիլիի փողոցի ուղղությամբ՝ Քուռ գետի առափնյա պողոտա։ Երթևեկությունը տեղում արգելափակված է, գրում է Aliq.ge-ն։ Ակցիայի մասնակիցները պահանջում են բանտային հիվանդանոցում գտնվող երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին տեղափոխել բազմապրոֆիլ քաղաքացիական կլինիկա։

Քաղաքականություն