Հասարակություն

Ոչ մի հարցի չեմ պատասխանելու․ Ճակատենի համայնքապետ

Ոչ մի հարցի չեմ պատասխանելու․ Ճակատենի համայնքապետ

Ազգային անվտանգության ծառայությունը երեկ տեղեկացրեց, որ սույն թվականի նոյեմբերի 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 00։00-ից, Կապան-Ճակատեն ավտոճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում սահմանային և մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով ադրբեջանական կողմը կտեղակայի անցակետ։

«Միաժամանակ հայտնում ենք, որ տվյալ հատվածում այլընտրանքային ավտոճանապարհը պատրաստ կլինի մինչև սույն տարեվերջ»,- ասվում էր ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ։

hraparak.am-ը կապ հաստատեց  Ճակատենի համայնքապետ Արա Հարությունյանի հետ, փորձելով մի քանի հարց տալ նրան, բայց նա վրդովված արձագանքեց․ «Ես խնդրում եմ մի անհանգստացրեք ինձ, ոչ մի հարցի չեմ պատասխանելու»։

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250