Հասարակություն

Ադրբեջանը թույլ չի տալիս աճյունների որոնումները վերսկել. բանակցություններ են գնում

Ադրբեջանը թույլ չի տալիս աճյունների որոնումները վերսկել. բանակցություններ են գնում

Արցախյան պատերազմում զոհվածների աճյունների ու անհետ կորած զինծառայողների որոնումների վերսկսման շուրջ Արցախի ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը բանակցություններ է վարում, տեղեկանում ենք գերատեսչության ֆեյսբուքյան էջից։

 

«Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերի կողմից անցած շաբաթ զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներ չեն իրականացվել: Աշխատանքները վերսկսելու ուղղությամբ ԱԻ պետական ծառայությունը բանակցում է շահագրգիռ բոլոր կառույցների հետ»,– ասված է ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Նոյեմբերի 13-ին ԱԻՊԾ–ն հայտնել էր, որ աճյունների որոնողական աշխատանքները դադարեցված են ս.թ. հոկտեմբերի 18-ից։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250