ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ցանկացած ադրբեջանցի հասարակ ավտոմատով կարող է խփել մեր ինքնաթիռը». Ալվինա Աղաբաբյան
Ռազմավարական հետազոտությունների ղեկավար Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գորիս-Կապան միջպետական ճանապարհն ամբողջությամբ թշնամուն տալուց, դրանից բխող բոլոր վտանգներից մարդկանց ուշադրությունը շեղելու համար` «պատահական զուգադիպությամբ» հենց այսօր հայտարարեցին հունվարի 20-ից Երևան-Կապան-Երևան կանոնավոր չվերթների բացման մասին (շաբաթը երկու անգամ), կառավարությունն էլ այսօր Կապանի «Սյունիք» օդանավակայանին հատկացրեց մոտ 50 մլն դրամ։ Այս տեսանյութը հրապարակվել է ադրբեջանցի օգտատիրոջ կողմից, նկարահանվել է Կապանի օդանավակայանից ընդամենը մետրեր հեռավորության վրա գտնվող իրենց դիրքերից։ Տեսանյութում պարզ երևում են թե՛ օդանավակայանը, թե՛ թռիչքուղին։ Կալաշնիկովի սովորական և ձևափոխված ավտոմատների (АК-74, АКМ) կրակի մահացու հեռավորությունը 1500 մետր է։ Ասել է, թե ցանկացած ադրբեջանցի իր ձեռքի հասարակ ավտոմատով ցանկացած պահի կարող է խփել մեր ինքնաթիռը։ Հարց 1 - Ո՞վ և ինչպե՞ս է ապահովելու Երևան-Կապան-Երևան թռիչքների անվտանգությունը։ Հարց 2 - Յուրաքանչյուր անվտանգ թռիչքի դիմաց ի՞նչ է զիջվելու Ադրբեջանին։ Հարց 3 - Խփված ինքնաթիռի և մեր սպանված քաղաքացիների համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու մեխանիզմ կա՞ (եթե իհարկե համարձակությունը բավարարի Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու մասին խոսել անգամ)»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապի մատնվել պետք չէ. ռուսական Սու-30ՍՄ կործանիչները կանգառ են կատարել Էրեբունի օդանավակայանում
Ռուսական Սու-30ՍՄ կործանիչները վայրէջք են կատարել Երևանի Էրեբունի օդանավակայանում՝ ԱՄԷ-ում կայանալիք Dubai Airshow-2021...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիների լկտի պահվածքը՝ Կարմիր Շուկայի ճանապարհին
Արցախի Կարմիր Շուկայի ճանապարհն է, որը գտնվում է արցախհայերի վերահսկողության ներքո… : Այս մասին հայտնում է Ադրբեջան Պոստ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրականում ինչ վիճակում է Սյունիքի այլընտրանքային ճանապարհը
Գորիս-Կապան ճանապարհից օգտվում են միայն այն իրանական բեռնատարները, որոնք պատրաստ են վճարել ադրբեջանական մաքսակետում պահա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանի որոշ ճանապարհներին արդեն ձյուն կա
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները անցանելի են։ Սյունիքի մարզի Քաջարա...