
Փաշինյանի ագրեսիվ լինելու դուխը միայն ներքաղաքական դաշտում է հերիքում. Մամիջանյան

Նիկոլ Փաշինյանն ունակ է ագրեսիվ լինել միայն մեզ հետ։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
«Եթե փորձեր նույնքան ագրեսիվ լինել դիվանագիտական հարաբերությունների ժամանակ, մեր երկրի արտաքին քաղաքականությունը զգալիորեն ավելի արդյունավետ կլիներ։ Իր ագրեսիվ լինելու դուխը միայն մեր ներքաղաքական դաշտում է հերիքում»,-ասաց պատգամավորը։
Վերջինս նշեց, որ մեր երկիրի արտաքին քաղաքականությունը բարձիթողի վիճակում է։ Հայաստանը որևէ օրակարգ չի թելադրում, այլ ենթարկվում է հնարավոր օրակարգերից վատագույններին։
«Այս մեկ տարվա ընթացքում որևէ կարգավիճակի, Արցախի հիմնախնդրի հիմնարար սկզբունքների հետ կապված որևէ արժանահավատ, հիմնավոր հայտարարություններ չեն արվել։ Ավելին ասեմ, թշնամի երկրների ղեկավարներին ԱԺ ամբիոնից պատասխանում են միայն ընդդիմադիր պատգամավորները»,-ասաց պատգամավորը։