Տեղումներ՝ անձրևի և ձյան տեսքով. ինչ եղանակ է սպասվում

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի 9-ին, 10-ի գիշերը, 12-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 10-ի ցերեկը, 11-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով:
 

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, 10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
 

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 10-11-ն աստիճանաբար կնվազի գիշերը 4-5, ցերեկը՝ 10-12 աստիճանով:

 

Երևան քաղաքում՝

Նոյեմբերի 9-ին, 10-ի գիշերը, 12-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 10-ի ցերեկը, 11-ին սպասվում են տեղումներ:

Քաղաքականություն