Բայդենը ևս 1 տարով երկարեցրել Է Իրանի նկատմամբ 1979-ի պատժամիջոցները
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշում է ընդունել Իրանի նկատմամբ այսպես կոչված արտակարգ դրության ռեժիմը, որը միակողմանի պատժամիջոցներ Է նախատեսում այդ երկրի դեմ, ևս մեկ տարով երկարեցնելու մասին: Այս մասին հայտնում է ТАСС-ը։
Բայդենն ընդգծել է, որ «Իրանի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները դեռ չեն կարգավորվել», իսկ «1981 թվականի հունվարի 19-ի երկկողմ համաձայնագրերի կատարման գործընթացը շարունակվում է»: Խոսքը ԱՄՆ-ի և Իրանի միջեւ, այսպես կոչված, Ալժիրյան համաձայնագրերի մասին է, որոնք հանգեցրել են ամերիկացի դիվանագետների ազատ արձակմանը, որոնք ավելի քան մեկ տարի Թեհրանում որպես պատանդ են եղել 1979 թվականի հեղափոխությունից հետո:
Նմանատիպ հոդվածներ
Միրզոյանն ու Բայրամովը Փարիզում հանդիպել են. Ֆրանսիայի ԱԳՆ
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը հանդիպել է Ադրբեջանում և Հայաստանում իր գործընկերներ Ջեյհուն Բայրամովի և Արարա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը ագրեսոր պետություն է և պետք է զորքերը հանի ՀՀ ինքնիշխան տարածքից. Փաշինյան
Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որի ժամանակ ելույթով հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...
Մուրադովը Հայաստան է տեղափոխել մեկ հայ զինծառայողի մարմին. Sputnik
Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովն այսօր Հայատան է տեղափոխել ադ...
Հայտնի է՝ երբ կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները. РИА Новости
Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները պայմանավորվել են հանդիպել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում՝ ԵՄ-Արևելյան գործընկերության գա...