Նազելի Բաղդասարյանը նշանակվել է Շիրակի մարզպետ

ՀՀ վարչապետի որոշմամբ Նազելի Բաղդասարյանը նշանակվել է ՀՀ Շիրակի մարզպետ։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության էլեկտրոնային հարթակից։
 

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով եւ «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Նազելի Բաղդասարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ»,- նշվում է որոշման մեջ։

 

Նախորդ ամսվա վերջին նա վայր էր դրել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորի մանդատը:
 

Իսկ նախկին մարզպետ Հովհաննես Հարությունյանը այսօր վարչապետի որոշմամբ նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար:

Քաղաքականություն