Հասարակություն
Հայտնի է առաջին երկիրը, որտեղ կորոնավիրուսի դեմ պատվաստումները երեխաների համար դարձել են պարտադիր
Կոստա Ռիկան աշխարհում առաջին երկիրն է, որտեղ երեխաների համար Covid-19-ի դեմ պատվաստումները դարձրել են պարտադիր՝ հայտնում է BBC-ն:
Առողջապահության ոլորտի պաշտոնյաները հայտնել են, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումը կհամալրի երեխաների հիմնական պատվաստումների ցանկը:
Երկիրը պայմանագիր է կնքել Pfizer ընկերության հետ՝ 2022 թվականի մարտից սկսած՝ մինչև 12 տարեկան բոլոր երեխաների համար անհրաժեշտ պատվաստանյութեր ձեռք բերելու համար:
Հիշեցենենք, որ այս շաբաթվա սկզբին ԱՄՆ-ի առողջապահական մարմինները հավանություն տվեցին Pfizer/BioNTech պատվաստանյութին՝ 5-ից մինչև 11 տարեկան երեխաներին պատվաստելու համար: