Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ. ԱԳՆ
Ուժի կիրառումը չի կարող ղարաբաղյան հակամարտությունը հանել միջազգային օրակարգից։ Այս մասին ասել է ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հայտարարությունը։
ԱՀ նախագահի օգնական Հ.Հաջիեւը նախօրեին, Ադրբեջանի «ԱԴԱ» համալսարանում ունեցած ելույթում նշել էր, թե «ղարաբաղյան հակամարտությունն այլեւս ավարտված է եւ մնացել է անցյալում, եւ որ Ադրբեջանի համար Ղարաբաղը արդեն ոչ թե արտաքին քաղաքականության, այլ ներքին օրակարգի թեմա է»։
«Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ։ Ուժի կիրառումը ոչ միայն չի կարող լուծել, այլեւ չի կարող ղարաբաղյան հակամարտությունը հանել միջազգային օրակարգից։
Հայաստանը բազմիցս հայտարարել է ղարաբաղյան խնդրի հանդեպ սկզբունքային դիրքորոշման մասին, որը համընկնում է միջազգային հանրության դիրքորոշմանը. միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատով, խաղաղ բանակցությունների միջոցով է հնարավոր հասնել ղարաբաղյան հակամարտության համապարփակ եւ երկարաժամկետ կարգավորման՝ կողմերին հայտնի սկզբունքների եւ տարրերի, այդ թվում ժողովուրդների ինքնորոշման անքակտելի իրավունքի հիման վրա»,- ընդգծել է Վահան Հունանյանը։
Նմանատիպ հոդվածներ
Պն-ն հայտարարություն է տարածել. ադրբեջանցիները կրկին կրակ են բացել
Նոյեմբերի 13-ին, ժամը 12։10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գե...
ՍԴ երկար սպասված որոշումը վերջապես հրապարակվեց
ՍԴ երկար սպասված որոշումը վերջապես հրապարակվեց, և իմ առաջին տպավորությամբ, էլ ավելի վատթարացավ բարձրագույն հրամանատարակա...
Վրաստանի դիրքորոշումը՝ «6-ի հարթակի» վերաբերյալ․ վրացի վերլուծաբան
Ակտիվորեն առաջ է մղվում «6-ի հարթակի» գաղափարը, որի վերաբերյալ Վրաստանը բազմիցս արտահայտվել է, և քիչ հավանական է, որ Վրա...
Զանգում են մեր թեկնածուներին, կարճ ասում են՝ կամ ցուցակից եք դուրս գալիս, կամ ձեզ աշխատանքից կհեռացնենք․ Մասիսի քաղաքապետ
Մասիսի քաղաքապետ, ՏԻՄ ընտրություններում Մասիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Համբարձումյանը 24news.am-ի հետ...