Սոցկայքերի գործունեությունը սահմանափակելու որոշման համար Ուզբեկստանում նախարարին պաշտոնանկ են արել

Ուզբեկստանում պաշտոնանկ է արվել այդ երկրի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման եւ կոմունիկացիաների նախարարը։ Ուզբեկստանի նախագահ Շավկատ Միրզիեւը արդեն ստորագրել է նախարարին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։ Այս մասին հայտնում է kun.uz-ն։

 

Ուշագրավ է ոչ այնքան այս պաշտոնանկությունը, որքան դրա պատճառները։ Բանն այն է, որ նախօրեին հայտնի դարձավ, որ Ուզբեկստանում սահմանափակվել են հայտնի սոցկայքերի գործունեությունը, ինչպիսիք են՝ Telegram-ը, Facebook-ը, «Одноклассники»-ն եւ YouTube-ը։ Պատճառն իբր թե ուզբեկական օրենսդրության, այն է՝ անձնական տվյալների մասին օրենքի խախտումն է, որը թույլ են տվել սոցկայքերը։ Սակայն, ավելի ուշ հայտնի է դարձել, որ նախագահ Միրզիեւը այս որոշումից մնացել է խիստ դժգոհ, այն որակել է անհեռատես եւ արդյունքում՝ պաշտոնանկ արել որոշումը կայացնող նախարարին։ Արդեն երեկ երեկոյան բոլոր սոցկայքերի հասանելիությունը Ուզբեկստանում վերականգնված էր։

 

Քաղաքականություն