Հասարակություն

Դատարանը մասնակի բավարարեց Առուշ Առուշանյանի պաշտպանների միջնորդությունը

Դատարանը մասնակի բավարարեց Առուշ Առուշանյանի պաշտպանների միջնորդությունը

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում այսօր կայացած դատական նիստում դատարանը մասնակի բավարարեց Գորիսի նորընտիր համայնքապետ Առուշ Առուշանյանի պաշտպանների միջնորդությունը:

Դատարանը որոշեց թույլատրել Առուշ Առուշանյանի տեսակցությունները մերձավոր ազգականների հետ, միաժամանակ պահպանել հեռախոսազանգերի, հեռախոսային հաղորդակցության արգելքը:

Դատարանը նպատակահարմար չգտավ Առուշ Առուշանյանին «Գորիս» ՔԿՀ տեղափոխելը։

«Ինչ վերաբերում է Առուշ Առուշանյանին «Գորիս» ՔԿՀ տեղափոխելուն, դատարանն այս պահին նպատակահարմար չի գտնում դա՝ հաշվի առնելով նախ նիստերի ինտեսնիվությունը՝ դատարանի ծանրաբեռնվածության հետ կապված: Այսինքն, նիստերն այս փուլում նշանակվում են բավականին երկար ինտերվալով, և այս պահին այդպիսի անհրաժեշտություն չկա, որ Առուշ Առուշանյանի ներկայությունն ապահովելու համար նա գտնվի այն տարածքում, որտեղ գտնվում է դատարանը: Այսինքն, դատարանը որոշեց մերժել «Գորիս» ՔԿՀ տեղափոխելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը»,- ասաց դատավորը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250