Անապահովության նպաստի ծրագիրն ինչու՞ եք 6.3 մլրդ-ով նվազեցնում. պատգամավորը՝ նախարարին
Անհասկանալի է, թե ինչու եք մոտ 13.5 մլրդ դրամի չափով կրճատել այնպիսի կարևորագույն ծրագրեր, որոնք ունեն ուղիղ սոցիալական ազդեցություն։ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2022-ի պետբյուջեի քննարկման ժամանակ այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ դիմելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին։
Պատգամավորը մանրամասնեց՝ շուրջ 1000 շահառուի հատկացվող պատվովճարների ծրագիրը նվազեցվում է 272 մլն դրամով, անապահովության նպաստի ծրագիրը նվազեցվում է 6.3 միլիարդով այն դեպքում, երբ շահառու հանդիսացող ընտանիքին տրվող նպաստի ամսական չափը 31 350 դրամ է։
«Ուզում եմ հասկանալ՝ 6.3 մլրդ դրամով ինչու՞ է նվազում։ Սոցիալական փաթեթի գումա՞րն ինչու եք 670 մլն դրամով նվազեցնում, երբ բազմաթիվ շահառուների խմբեր կան, որոնց կարող էիք ավելացնել եղած գումարի շրջանակներում»,-ասաց Թադևոս Ավետիսյանը։
Նմանատիպ հոդվածներ
Էրդողանն ասել է՝ Ալիևը զրուցել է Փաշինյանի հետ. մանրամասներ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հռոմից (G20-ի գագաթնաժողովից) Թուրքիա վերադառնալու ճանապարհին ինքնաթիռում ներկայա...
Ռոբերտ Քոչարյանը դուրս կգա՞ փողոց նոյեմբերի 8-ին. Սեյրան Օհանյանը մանրամասնել է
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը ParaTV-ի հետ զրույցում ասել է, որ ավելնորդ շահարկումներից խուսափել...
Ով կփոխարինի Վանեցյանին` «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարի դերում
Նոյեմբերի 4-ին ԱԺ խորհուրդը գումարել է արտահերթ նիստ, որը նախագահել է խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանը:ԱԺ-ից News.am-ի...
Եթե հայ-ռուսական գործակցությունը չլիներ, ապա հարց` Հայաստանը կլիներ, թե ոչ. նախագահ
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ կուզնեար, որպեսզի հայ-ռուսական հարաբերությունները լինեին որակապես բոլ...