Հասարակություն

Կառավարությունը հավանություն չտվեց «Հայաստան» խմբակցության նախագծին

Կառավարությունը հավանություն չտվեց «Հայաստան» խմբակցության նախագծին

Գործադիրը կառավարության այսօրվա նիստում հավանություն չտվեց ԱԺ «Հայաստան» խմբակցության օրենսդրական նախաձեռնությանը։

Նշենք, որ ընդդիմադիր խմբակցությունը ներկայացրել էր «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ։

Նախագծով առաջարկվում էր ուժը կորցրած ճանաչել ՀՀ ՔՕ 137.1 հոդվածը, որով քրեականացվել է անձին հայհոյելը կամ նրա արաժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը։

Կառավարության եզրակացության մեջ ասվում է. «Արդարացված չի կարող համարվել վերը նշված հիմնավորումների հաշվառմամբ իրավաչափ և համաչափ սահմանափակում նախատեսող հանցակազմի ապաքրեականացումն՝ ընդամենը երեք ամիս առաջ քրեականացնելու պայմաններում: Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է նախագծերով քննարկվող գործող օրենսգրքերի հոդվածները թողնել անփոփոխ»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250