Հասարակություն

Երևանն ու Թեհրանը քննարկում են երկկողմ տրանսպորտային փոխադրումների ազատականացման հարցը. Քերոբյան

Երևանն ու Թեհրանը քննարկում են երկկողմ տրանսպորտային փոխադրումների ազատականացման հարցը. Քերոբյան

Երևանն ու Թեհրանը քննարկում են են երկկողմ տրանսպորտային փոխադրումների ազատականացման հարցը: Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական ​​բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

 

Պատգամավորների հարցերին պատասխանելու ընթացքում նա հիշեցրեց, որ այս տարվա մայիսին հնարավորություն է ունեցել քննարկել այս հարցը Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամմադ Էսլամիի հետ։
 

«Այժմ համապատասխան քննարկումներ են ընթանում։ Մեր մեքենաները կկարողանան մուտք գործել Իրան և բեռներ ընդունել Պարսից ծոցում գտնվող Բանդար Աբբաս նավահանգստից, իսկ մենք էլ մեր հերթին կնվազեցնենք մաքսատուրքերը իրանական մեքենաների համար: Այս հարցով արդեն փոխըմբռնման հուշագիր ունենք», - ասաց Քերոբյանը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250