Էրդողանի մահվան լուրը տարածողների դեմ Թուրքիայում իրավական գործընթաց է սկսվել
Թուրքիայում իրավական գործընթաց է սկսվելTwitter-ի թուրք օգտատերերի դեմ, որոնք երեկ երեկոյան լուրեր են տարածել, թե մահացել է Թուրքիայի նախագահ, «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է Ermenihaber.am–ը։
Թուրքական ոստիկանությունը հայտնել է, որ սոցցանցում Էրդողանի վերաբերյալ մանիպուլյացիոն պնդումներ կատարած 30 անձի դեմ իրավական գործընթաց է սկսվել։
Հայտնում են, որ Թուրքիայի նախագահի փաստաբանը՝ Հյուսեյին Այդընը, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Անկարայի հանրապետական գլխավոր դատախազություն։ Նա պնդել է, որ երեկ Twitter-ում «#Recep Tayyip Erdoğan» և «#ölmüş» (մահացել է) հեշթեգի ներքո որոշ օգտատերեր Թուրքիայի նախագահի հասցեին վիրավորանք պարունակող հրապարակումներ են արել։
Նշենք, որ վերջին ամիսներին բազմաթիվ տեսագրություններ են տարածվում, որոնցում երևում է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի վատառողջությունը։ Այդ իսկ պատճառով նոյեմբերի 3-ին, երբ չեղյալ էին հայտարարվել Էրդողանի մասնակցությամբ միջոցառումները, սոցցանցերի թուրքական տիրույթում սկսեցին լուրեր տարածվել, թե վերջինս մահացել է։
Այդ լուրերից հետո Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Ֆահրեթթին Ալթունը ստիպված եղավ տեսանյութ հրապարակել՝ ցույց տալով, որ Էրդողանը ողջ է:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանում կործանվել է Յակուտսկ-Իրկուտսկ չվերթ կատարող ինքնաթիռը․ կան զոհեր
Իրկուտսկի մերձակայքում կործանվել Է Ան-12 Յակուտսկ-Իրկուտսկ չվերթ կատարող ինքնաթիռը․ կործանման վայրը հայտնաբերվել է, գրու...
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հանդիպում հնարավոր է. Բայրամով
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն արձագանքել է ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների՝ հնարավոր հանդիպման մասին լուրերին: Ինչպե...
Պուտինը ցանկցել է, որ Ռուսաստանը լինի Արևմտյան Եվրոպայի մաս. ինչ է գրում The Guardian-ը
Վլադիմիր Պուտինը իր կառավարման տարիների սկզբում ցանկանում էր, որ Ռուսաստանը միանա ՆԱՏՕ-ին, բայց միևնույն ժամանակ չէր ցան...
Բեռլինում ՌԴ դեսպանության շենքի մոտ ռուս դիվանագետի դի են հայտնաբերել
Բեռլինում գտնվող ռուսական դեսպանատան դիմաց հայտնաբերվել է ռուս դիվանագետի դիակ: Այս մասին գրում է գերմանական Der Spiegel...