Բեռլինում ՌԴ դեսպանության շենքի մոտ ռուս դիվանագետի դի են հայտնաբերել
Բեռլինում գտնվող ռուսական դեսպանատան դիմաց հայտնաբերվել է ռուս դիվանագետի դիակ: Այս մասին գրում է գերմանական Der Spiegel պարբերականը, վկայակոչելով Բեռլինի ոստիկանության տրամադրած տեղեկատվությունը: Նախնական տեղեկությունների համաձայն, դիվանագետը ընկել է պատուհանից: Նրա դիակը հայտնաբերվել է դեսպանատան շենքի մոտ` Բերենշտրասե փողոցում:
Ուշագրավ է այն, որ դիակը հայտնաբերվել է դեռ հոկտեմբերի տասնիննին, սակայն այդ մասին գերմանական մամուլը սկսել է գրել այժմ: Նախնական տեղեկությունների համաձայն, պատուհանից ընկած եւ մահացած ռուս դիվանագետը եղել է երեսունհինգ տարեկան: Քննչական գործողությունները դիվանագետի մահվան կապակցությամբ, շարունակվում են: Վերջինս 2019 թվականի ամառվանից հավատարմագրված էր Բեռլինի ռուսական դեսպանատանը որպես երկրորդ քարտուղար:
Նմանատիպ հոդվածներ
Էրդողանը ջանում է պատմության մեջ Աթաթյուրքի նման հետք թողնել. Le Monde
Ֆրանսիական «Le Monde» թերթի «Ո՞ւր է գնում Թուրքիան» հոդվածում, նշվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ջանու...
Ադրբեջանի համար Ղարաբաղն այլևս արտաքին քաղաքականության թեմա չէ. Հաջիև
Հայ-ադրբեջանական հակամարտությունն արդեն ավարտվել է ու մնացել անցյալում։ Ադրբեջանի համար Ղարաբաղն այլևս արտաքին քաղաքական...
Ռուսաստանում կործանվել է Յակուտսկ-Իրկուտսկ չվերթ կատարող ինքնաթիռը․ կան զոհեր
Իրկուտսկի մերձակայքում կործանվել Է Ան-12 Յակուտսկ-Իրկուտսկ չվերթ կատարող ինքնաթիռը․ կործանման վայրը հայտնաբերվել է, գրու...
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հանդիպում հնարավոր է. Բայրամով
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն արձագանքել է ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների՝ հնարավոր հանդիպման մասին լուրերին: Ինչպե...