Բայրամովը` Ալիև-Փաշինյան հնարավոր հանդիպման մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման մասին տեղեկություն չկա, սակայն ապագայում նման հանդիպում չի բացառվում, ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որևէ հանդիպման հետ կապված որևէ տեղեկություն չկա»,- ասել է Բայրամովը։
Միաժամանակ, Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը չի բացառել, որ ապագայում կարող է կայանալ Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հանդիպումը։
Նշենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ սպասվում է հանդիպում, որի ընթացքում նախատեսվում է փաստաթուղթ ստորագրել սահմանազատման և տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների բացման վերաբերյալ։
Նմանատիպ հոդվածներ
Էրդողանն ասել է՝ Ալիևը զրուցել է Փաշինյանի հետ. մանրամասներ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հռոմից (G20-ի գագաթնաժողովից) Թուրքիա վերադառնալու ճանապարհին ինքնաթիռում ներկայա...
Ռոբերտ Քոչարյանը դուրս կգա՞ փողոց նոյեմբերի 8-ին. Սեյրան Օհանյանը մանրամասնել է
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը ParaTV-ի հետ զրույցում ասել է, որ ավելնորդ շահարկումներից խուսափել...
Ով կփոխարինի Վանեցյանին` «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարի դերում
Նոյեմբերի 4-ին ԱԺ խորհուրդը գումարել է արտահերթ նիստ, որը նախագահել է խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանը:ԱԺ-ից News.am-ի...
Եթե հայ-ռուսական գործակցությունը չլիներ, ապա հարց` Հայաստանը կլիներ, թե ոչ. նախագահ
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ կուզնեար, որպեսզի հայ-ռուսական հարաբերությունները լինեին որակապես բոլ...