Զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատները կհանդիպեն փոխոստիկանապետի հետ

ՀՀ փոխոստիկանապետի հետ հանդիպում կլինի և կտեսնենք՝ կարո՞ղ է ոստիկանությունը միջամտել, որ վարչապետի հետ մեր հանդիպումը կազմակերպեն։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց զոհված զինծառայողի հայր Գարիկ Մխիթարյանը։

Նշենք, որ կառավարության շենքի դիմաց ակցիա են իրականացնում զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատները։ Նրանք հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

«Փոխոստիկանապետի հետ հանդիպելն էլ փորձենք։ Խոտսացել են, որ հնարավոր է մեզ աջակցեն։ Ասել ենք ՝ մեկ շաբաթից 10 օրվա ընթացքում լինի հանդիպումը, որովհետև հասկանում ենք՝ վարչապետի գրաֆիկը շատ հագեցած է։ Այնպես չէ՝ ասում ենք, որ հենց այս պահին մեզ ընդունեն։ Երեք ամիս է պահանջում ենք այդ հանդիպումը, և տարբեր մարդկանց միջոցով ուղարկում ենք այդ մեսիջները, բայց ոչ մի օգուտ չկա»,-նշեց Գարիկ Մխիթարյանը։

Քաղաքականություն