Ջերմաստիճանը կրկին կնվազի. ինչ եղանակ է սպասվում

Հանրապետության տարածքում նոյեմբերի 3-5-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 6-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 4-7-ն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով:

 

Երևան քաղաքում նոյեմբերի 3-ի գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է անձրև։ Նոյեմբերի 4-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայրաքաղաքում նոյեմբերի 3-ի ցերեկային ժամերին կգրանցվի +15....+17 աստիճան։

Քաղաքականություն