ԱՄՆ-ում Pfizer-ով կպատվաստեն նաև 5-ից 11 տարեկան երեխաներին

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման հիմնական կենտրոնների խորհրդատվական կոմիտեն երեքշաբթի քվեարկել է  5-ից 11 տարեկան երեխաների համար Covid-19-ի դեմ Pfizer և BioNTech պատվաստանյութի չափաբաժիններ առաջարկելու օգտին, որը վերջին քայլերից մեկն է, ինչից հետո մանկաբույժները կարող են սկսել ներարկումներ կատարել ԱՄՆ-ում այդ իրավունքն ունեցող 28 միլիոն երեխայի: Այս մասին հայտնում է CNBC-ն:

 

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների տնօրեն, դոկտոր Ռոշել Վալենսկին հաստատել է Խորհրդատվական կոմիտեի առաջարկությունը:

 

Ինչպես նշում է լրատվամիջոցը՝ առաջարկության հաստատումից հետո նշված տարիքային խմբի երեխաների պատվաստումները կարող են սկսվել անմիջապես: Երեխաներին պատվաստանյութը կտրվի ավելի փոքր չափաբաժիններով՝ դեռահասներին և մեծահասակներին տրվող դոզայի մեկ երրորդի չափով:

 

Քաղաքականություն